ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«ԱԺ քննարկումներն այնքան սյուռ բնույթ են ստացել, որ բոլոր հավանական ու անհավանական ճակատներում և հատկապես մարտադաշտում կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը 2016 թվականի ապրիլյան գործողություններն է «վերլուծում»։
Միլիարդներով սպառազինություն, զինտեխնիկա, ռազմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփուշտից է խոսում։









