Foto

Դավաճանի խարանը

 

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուրս չի եկել շարքային ընդդիմադիրի կերպարից, ինչի արգասիքը մերօրյա ֆարսն է։ Սակայն դրա մասին չէ, որ կցանկանայի դիտարկումս կառուցել, այլ հակառակը՝ Փաշինյանի փուչ գոյության կամ, այլ կերպ ասած, չգոյության շուրջ։

Առ այսօր քաղաքական խոսույթի հիմնական առանցքը շարունակվում է ձևավորվել Փաշինյանի անձի շուրջ՝ նրա գործողությունները տիրաժավորվում ու մեկնաբանվում են եռանդով, ավելին, Նիկոլի կողմից հնչեցված ամեն միտք կամ կատարած գործողություն՝ տարբեր առումներովդառնում է տեղեկատվական դաշտի թոփ լուրը։ Ըստ էության՝ բոլորս, անկախ մեր կամքից, խոսում ենք մի երևույթի մասին, որը չկա, առկա է միայն ստվերը, իսկ որպես քաղաքական միավոր՝ Նիկոլ, արդեն տևական ժամանակ է՝ գոյություն չունի (որոշ դրվագներում հենց նրա մասին խոսելը դառնում է նրա համար քաղաքական կայունության գործոն)։ Ստացվում է, մենք՝  քննադատողներս ու քարկոծողներս փաստացի հանդիսանում ենք Փաշինյանի քաղաքական կյանքի երկարացնողներն ու հովանավորները։

Մենք գործ ունենք ոչ թե՝ քաղաքական կշիռ ու կոնտենտ ունեցող Նիկոլի հետ, այլ բովանդակազուրկ ստվերի, որի հետ կռվելը նման է դոնքիշոտության։ Ըստ էության՝ զանգվածային գիտակցության մեջ միֆը հազվադեպ է կապվում արդիականության հետ։ Այն սովորաբար ընկալվում է որպես գյուտ, ինչ-որ ֆանտաստիկ բան, որը գոյություն չունի և առավել հաճախ մեկնաբանվում է՝ որպես խաբեություն։

Մերօրյա իշխանությունն, ըստ էության, անարժեք է, չունի որևէ գաղափարական հենք և քվազիլիբերալության ֆոնին փորձում է երկարացնել սեփական կյանքը՝ բացառապես լիբերալ ֆաշիզմի դոզաների ավելացմամբ։ Այսօր մենք գործ ունենք լճացած, ներսից փտող անհայրենիքների հետ, որոնք, բացի այն, որ դավանում են օտար արժեքներ, հավերժ կրելու են նաև դավաճանի խարանը։

Արմեն Հովասափյան