Foto

Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կապիտուլյանտը հաստատեց, որ դատաիրավական համակարգին ինքն է հանձնարարել գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ այն տարբերությամբ, որ դա ոչ թե երեկ էր ԱԺ ամբիոնից հնչեցրել, այլ նախընտրական փուլի եզրափակիչ հավաքին: Մեծ առումով` ի՞նչ տարբերություն:

Ավելին, առիթն օգտագործելով՝ այսօր էլ ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է և առաջնորդվում է բռնատիրական համակարգին հարիր մեթոդներով:

Այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթան կանխատեսելի էր ոչ միայն ավանդական բեմադրության, այլև իշխող ուժի որդեգրած հանցագործ վարքագծի համատեքստում:

Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը, ինչը, քաղաքականից բացի, նաև իշխանության հարուցած էթիկայի ու բարոյական ճգնաժամի հետևանք է»,- գրել է նա: