Foto

Մենք ներսում մեր խնդիրներն ասում ենք և ասելու ենք, բայց դա ոչ մի կապ չունի թշնամի երկրի հետ․ Սիլվա Ադամյան

Ադրբեջանական բնապահպանական հասարակաական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադրեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունբերական գործունեությունը, որը «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»:

Հանքարդյունաբերության ոլորտի բազում խնդիրների մասին մշտապես բարձրաձայնել է բնապահպան Սիլվա Ադամյանը, ում էլ թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել  Vesti.am-ը։

-         Տիկի՛ն Ադամյան,  համապատասխանո՞ւմ է նամակի բովանակությունը մեր իրական բնապահպանական վիճակին։

-         Որ ասեմ ունենք ու Դուք տպեք՝ ստացվում է, որ ադրբեջանցիների ջրաղացին ջուր ենք լցնում, բայց մենք ունենք այդ խնդիրները։ Ուրիշ հարց է, որ իրենք պետք է զբաղվեն իրենց խնդիրներով, որն անհամեմատ ավելի շատ է, քան ՀՀ խնդիրը։ Իրենք նավթ են արդյունահանում և ամբողջ Կասպից ծովի երկարությամբ, իրենց հատվածում, սարսափելի բնապահպանական իրավիճակ է։ Թող գնան ու մտածեն, թե ինչ է լինելու իրենց բնական միջավայրի հետ հետագայում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իրենք Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ եթե մարդը տոն է տալիս, ականջալուր է լինում նման թշնամիների, ապա ես ասելիք չունեմ։ Ինքն այնպիսի դիրքորոշում պետք է ունենա, որ թշնամիները համարձակություն չունենային նամակ գրել՝ թե գիտեք, ձեր մոտ բնապահպանական խնդիրներ կան։ Մենք, որ այդքան գոռում ենք, ասում ենք, որ այստեղ կամ այնտեղ խնդիր ունենք, ինչո՞ւ այդ բնապահպանական խնդիրները վարչապետի մակարդակով չի հրապարակվում։ Ինչն այսպես հուզեց այդ մարդուն, լրատվամիջոցներին, որ հետաքրքրվում են այդ նամակով։ Չեմ էլ ուզում խոսել դրա մասին, ես ահավոր վրդովված եմ։ Սա քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի  և  Արցախի դեմ։

-         Տարբեր հարթակներում, հայ և ադրբեջանցի բնապահպաններին նույնացնում են՝ ասելով, որ նույն բառաբաշարն ու խնդիրներն ունենք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-         Թող իրենք իրենց խնդիրներով զբաղվեն, մենք՝ մեր։ Իրենց երկիրն անկման եզրին է։ Կարծում են, որ իրենք նավթ ունեն, ուրեմն կարող են բոլորին գնել և ինչ ուզեն՝ անեն, այդպես չէ։ Անյտեղ կա նաև քարածուխի օգտագործման խնդիր, որը բարձրացվել է իրենց երկրի իրական բնապահպանների կողմից։

-         Ադրբեջանցի բնապահբաններն ասում են, որ մտագոհված են  Հայավային կովկասի խնդիրներով և մեր հանքարդյունաբերությունը լրջագույն խոչընդոտ է։ Իսկապե՞ս մեր հանքարդյունաբերությունն այդ վիճակում է։

-         Իրենց հանքերն էլ մեզ են խանգարում։ Մենք էլ այսօր խնդիրներ ունենք, որ բարձարացել են Արցախի շրջափակման հետևանքով։ Մենք ջրային ռեսուրսների խնդիրներ ենք ունենալու և դա արել են իրենք։ Այն, որ ադրբեջացնի բնապահպանները պետք է հայ բնապահպանների հետ բարձարաձայնեն խնդիրներ և հայ բնապահբաններն էլ ասեն՝ այո՛, դուք ճիշտ եք՝ ո՛չ։ Լսել անգամ չեմ ուզում դրա մասին։ Խնդիրներ ունեն բոլորը՝ Վրաստանը, Իրանը և այլն։

-         Մեր հանքարդյունաբերության ոլորտն այն վիճակնո՞ւմ է գտվում, ինչ-որ  նկարագրովում է։ Խնդրում եմ մասնագիտորեն պատասխանել հարցիս։

-         Ո՛չ, մեր հանքարդյունաբերության վիճակը լավ չի, բայց ոչ այնպես, որ իրենք են նկարագրում, իբր ամբողջ տարածաշրջանին կարող է վնաս պատճառել։ Ես նույնիսկ պետք է չպատասխանեի Ձեր հարցին, քանի որ այլ դիրքորոշում ունեմ։ Ես այդ մարդկանց որպես բնապահպան չեմ ընդունում՝ սա քաղաքական շանտաժ է ՀՀ-ին։ Այո՛ մենք ունենք հանքարդյունաբերական խնդիրներ, բայց դա մեր խնդիրն է, ոչ մի կերպ կապ չունի իրենց խնդիրների հետ։ Զարմանում եմ, որ մարդիկ դեռ արձագանքում են և ասում են, այո ունենք խնդիրներ։ Այ քեզ մոտեցում։ Որպես ՀՀ քաղաքացի ու բնապահպան, չեմ էլ ուզում անդրդառնալ։ Ես դա թշնամական ակտ եմ համարում իրենց կողմից և այն առաջին հերթին ուղղված է ատոմակայանի փակմանը։  Ատոմակայանը վահան է ՀՀ-ի համար։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը բազմիցս բարձրաձայնել են այդ հարցը և, այո՛, մենք ունենք բնապահպաններ, որոնք հասկանալով կամ չհասկանալով, այդ խնդիրը նույնպես բարձրաձայնում են նույնությամբ։ Պետք է խնդիրները բարձրաձայնել, պետք է անվտանգ սարքել ատոմակայանը, բայց ոչ թե փակել,  քանի որ տարածաշրջանը կարող է իբր խնդիրներ ունենալ։ Թուրքիայում այսօր ատոմակայան է կառուցվում, իսկ ինչո՞ւ դրա դեմ էլ չեն բողոքում, թող կանգնացնեն։

-         Վերադառնալով հարցիս՝ ինչպես ստացվում, որ Ձեր և ադրբեջանցի բնապահպանների խոսքում համապատասխանություն կա։

-         Կներեք էլի, ես կարող է ադրբեջանցիներին եմ դիմել, ասել եմ եկեք, հասեք, մենք այսպիսի խնդիրներ ունենք։ Մենք ներսում մեր խնդիրները ասում ենք և ասելու ենք, բայց դա ոչ մի կապ չունի թշնամի երկրի հետ։ Ես իրենց թշնամի եմ համարում։ Իրենք ինչ կապ ունեն, որ մի հատ էլ ասում են, հայերն էլ նույն բանն ասում։ Մեր խնդիրն է ասում ենք և մենք էլ կլուծենք։ Պետք է Ձեր հարցին չպատասխանեի, քանի որ արհամարած ունեմ այդ երկրին։ Իմ ազգի թշնամիներն են դրանք։ Իրենց այդ բնապահբանական նամակը, թող մտցնեն իրենց համապատասխան տեղը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան