'Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Դոնեցկի «Շախտյորի» եւ Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ, հաղորդում է Football Italia-ն։
«Ինտերը» 21-ամյա խաղացողին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր եւ տարեկան 1,8 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստն ընդունել է այս առաջարկը։









