Foto

Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանները. Կարեն Վրթանեսյան

«Պաշարման պատճառով արցախաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանները,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Հարթակ22» խմբի անդամներից մի քանիսը մեկ-երկու շաբաթը մեկ գնալու են, գերեզմաններին տիրություն անեն, մաքրեն, ծաղիկները փոխեն։

Եթե ցանկանում եք մասնակցել, հայտարարության հղումը ստորև մեկնաբանությամբ դնում եմ։ Հայտարարության տակ գրեք, որ պատրաստ եք միանալ նախաձեռնությանը»,- գրում է Վրթանեսյանը։