Չնայած այն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների տվյալների ու վարկանիշային կենտրոնների հրապարակած ցուցանիշների, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ունի 12-14 տոկոս հեղինակություն, նա շարունակում է մնալ իշխանության ղեկին՝ ավելին, օրըստօրե մեծացնում է իր քաղաքական ճնշումների գործիքակազմը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փայլուն գիտակցում է, որ հանրային լայն շրջանակների մոտ չունի աջակցություն, որ իր քայլերից ազգաբնակչության մեծ մասը դժգոհ է, բայց թքած ունի ցանկացած ցուցանիշի վրա: Նա պատրաստ է անգամ պետականությունը դնել ու արդեն իսկ դրել է զոհասեղանին, որպեսզի պահի սեփական աթոռը։ Ավելին, Նիկոլն ամբողջովին տիրապետում է բոլոր հնարքներին, թե ինչպես մարդկանց մանիպուլացնի և շարունակում է տեղեկատվական տիրույթում իր որդեգրած քաղաքականությունը համակարգված իրականցնել։
Այսօր փաշինյանական իշխանությունն ամենատարբեր միջոցներով ու տեխնոլոգիաներով դեռևս կարողանում է անել այնպես,
որ մյուսները նույնպես չունենան հանրային վստահություն։ Հենց այդ պատճառով էր, որ իր վերջին մի քանի հանրային խոսքում առանձին դրվագներով խոսում է նախկին նախագահների, ընդդիմության առանձին գործիչների մասին,
տալիս գնահատականներ՝ այդ կերպ հանրության կողմից փորձում դժգոհությունների նոր ալիք գեներացնել։ Համաձայնեք,
որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դա հարաբերականորեն հեշտ լուծելի խնդիր է, որին ծառայեցվում են բազմաթիվ շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած պետական կառավարման համակարգից ու պետական քարոզչական միջոցներից,
մինչև Նիկոլի իշխանության թիվ մեկ «փրկիչ»
ՊՈԱԿ-ի ֆեյքերը,
որոնք օր ու գիշեր ունեն մեկ առաքելություն՝ փրկել Փաշինյանի վարկանիշը՝ անբովանդակ քննադատություն հնչեցնելով ընդդիմադիրների հասցեին։
Վերջին
շրջանում փաշինյանական ագիտատորական գործիքակազմում մի նոր դետալ է ավելացել, ըստ
որի՝ իշխանությանը սպասարկող տարբեր քվազիլրատվականներ ու անհասկանալի ծագում
ունեցող և որպես լրագրող ներկայացող դեմքեր, փորձում են ընդդիմադիրների անվան տակ
մարդկանցից կարծիք ստանալ՝ իբր սոցհարցումների անվան տակ։ Այս էժան
«տրույկն» այնքանով է զավեշտալի, որ, այսպես կոչված, հարցվածների մեջ հատուկ
ընտրվում և մոնտաժվում են միայն այն անձիք, ովքեր սրբադասում են Նիկոլին և
փառաբանում նրա քաղաքական կուրսը։ Այնուհետև սոցցանցերում և այլ
հարթակներում այդ ֆարսը դրվում է տիրաժավորման, ու «մեծարգո
վարչապետին» զեկուցվում, որ խնդիրը լուծված է։
Պարզ է մի բան, Փաշինյանն ոչ մի կերպ չի պատրաստվում ընդունել իր քայլերի անդառնալիությունը, գնում է բոլոր ստոր միջոցների, որոշ դեպքերում սեփական թիմակիցներին զոհաբերելով, միայն թե շարունակի վայելել իշխանությունը։ Տարբեր խոռոչներում գտնվող որոշ անձիք պատրաստ են հանուն Նիկոլի անել ամեն ինչ և հենց այս դրվագը Փաշինյանը ծառայեցնում է սեփական քաղաքական քմահաճույքին։ Վերջին շրջանում հանրային էսկալացիաների տարբեր դրսևորումներ են նկատվում և դա, ըստ էության, Փաշինյանի սրտով է, քանի որ նա սեփական գահը պահելու և «գործընկերների» առաջ ստանձնած պարտավորությունների կատարման համար պատրաստ է նաև բախումների, ընդհուպ՝ քաղաքացիական բախումների։
Արմեն
Հովասափյան









