Foto

Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի այցելունմերին տարհանել են ականապատման մասին հաղորդագրությունից հետո

Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի այցելուները տարհանվել են ականապատման մասին հաղորդագրությունից հետո:  Էրմիտաժում գնտվող պետերբուրգցիներին եւ քաղաքի հյուրերին խնդրել են լքել շենքը: Տեղեկությունը հաստատել է թանգարանի մամուլի ծառայությունը:

Թանգարանում պարզաբանել են, որ հաղորդագրություն են ստացել շենքի ականապատման  մասին: Այցելուները արագորեն տարհանվել են թանգարանային գլխավոր համալիրի տարածքից, հայտնում է  «Российская газета»-ն։

Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները, Ռոսգվարդիայի ներկայացուցիչների հետ միասին, անցկացնում են ցուցասրահների եւ գրասենյակային տարածքների համապատասխան ստուգում: