Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոմիտաս Վարդապետի հետքերով
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի հիմնադրման 100֊ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բյուրականի Խրիմյան Հայրիկ կրթարան այցի եկան երաժշտության պատմության և գրականության մասնագետ Հարությունյան Լիանան և իր շնորհալի սաները։ Խրիմյան Հայրիկ կրթարանի շենքում, որը 1874թ֊ին կառուցվել է Գևորգ Դ կաթողիկոսի կողմից, 1899֊1907 թվականերին ակտիվ գոծունեություն է ծավալել Մեծն Կոմիտաս Վարդապետը։ Բյուրականին առնչվող գործունեությանը նվիրված փոքրիկ տեսահոլովակ է պատրաստվում Լիանա Հարությունյանի կողմից, որը կցուցադրվի Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի 100֊ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այցելուները եղան Խրիմյան Հայրիկ կրթարանում, Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Անտառուտի Սուրբ Աստվածածին և Ամբերդի Վահրամաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։ Տեսաֆիլմի հեղինակն է երաժշտության պատմության և գրականության մասնագետ Լիանա Հարությունյանը։ Տեսաֆիլմում ակապելա կոմիտասյան երգեցողության կատարումներով հանդես կգան Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի արհեստավարժ սաներից Արթուր Ղազեյանը, Մանե Հակոբյանը, Ստեֆանի Մնացականյանը։ Ֆիլմի ստեղծմանն իրենց խորհուրդներով աջակցել են ոլորտին քաջատեղյակ երաժշտագետներ Ստեփան Ռոստոմյանը, Արթուր Շահնազարյանը, Վահե Բեգոյանը և Մհեր Նավոյանը։









