Foto

Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանից երաշխիքներ է պահանջել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանից երաշխիքներ է պահանջել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Դրագանա Կոջիչի հետ հանդիպմանը Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանին, որ այնպիսի միջադեպեր, ինչպիսին տեղի է ունեցել հունիսի 15-ին չեն կրկնվի։