Foto

Քեզ սպանում, գնդակահարում են՝ ասում ես խաղաղություն. մինչև ե՞րբ. Արծվիկ Մինասյան

Միայն իշխանությանը փոխելով հնարավոր կլինի կանխել Հայաստանի կատարյալ ձախողումը։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այժմ մեր երկրում առկա խնդիրները ներկայիս իշխանության կողմից վարած սխալ, պարտվողական ու ապազգային քաղաքականության արդյունքն է։

Գործիչը նկատել է, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են զիջելու պատրաստակամության մասին՝ ադրբեջանական կողմն այնքան շատ պահանջ է ներկայացնում։ Արծվիկի Մինասյանն էլ հայտարարեց, որ առկա բոլոր հարցերի պատասպանները պետք է փնտրել այն օրակարգի մեջ, որն առաջ է մղում Հայաստանի գործող իշխանությունը՝ իր քաղաքական, դիվանագիտական ու միջազգային հարթություններում։

«Չկրկնեմ այն թեզերը, որոնք մաքուր ադրբեջանաթուրքական են՝ սկսած Արցախի կարգավիճակից՝ ավարտած կեղծ խաղաղասիրական հայտարարություններով։ Քեզ սպանում են՝ ասում ես խաղաղություն, գնդակահարում են, ասում ես խաղաղություն, մտնում են քո տարածք ասում ես՝ խաղաղություն, մինչեւ ե՞րբ»,-ասաց Մինասյանը։

Նա ասաց, որ ինքը սրանով ամենևին պատերազմի կոչ չի հնչեցնում, այլև միջազգային դիվանագիտական մակարդակում զսպող մեխանիզմների արդյունավետ կիրառում։