Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր և 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը և իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։
Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության մասով 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նախարարը նշել է, որ տարեկան ճշտված պլանով նախատեսված է եղել 18 մլրդ 468 մլն դրամ, սակայն իրականացվել է 17,7 մլրդ դրամի ծախս, որը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 96,1 տոկոս:
«2021 թվականի համեմատ գերատեսչությունն իր գործունեությունն իրականացնելու համար ծախսել է 652 մլնդ դրամով ավելի»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:









