2023 թվականի հունիսի
8-ին ՌԴ Կրասնոդարի երկարամասի Նովոռոսիյսկ քաղաքում տեղի կունենա «Հայաստանի և Արցախի
անվտանգության և զարգացման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել
են Ռուսաստանի հայերի միությունը և «Արարատյան ալյանս» ինստիտուտը:
Խորհրդաժողովի ընթացքում
կքննարկվեն և ի մի կբերվեն 2022 թվականի հոկտեմբերին «Արարատյան Ալյանս» ինստիտուտի
կողմից Երևանում կազմակերպած համաժողովի արդյունքները: Խորհրդաժողովի շրջականներում
կքննարկվի «Արարատյան ալյանս» ինստիտուտի կողմից մշակված Հայաստանի և Արցախի զարգացման
ճանապարհային քարտեզի նախագիծը:
Խորհրդաժողովի մասնակիցները
կքննարկեն Հայաստանում և Արցախում առկա ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև տարածաշրջանային
քաղաքականության վերաբերյալ հարցեր:
Խորհրդաժողովին հրավիրված
են Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների
ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի աշխատանքների
վերաբերյալ լրատվությանը կարելի է հետևել www.araratalliance.am կայքէջի միջոցով:









