Foto

Մեր տարածաշրջանի ամենամեծ եկամտի աղբյուրը փակվեց. նախկին համայնքապետը՝ Սոթքի հանքի մասին

Սոթքի հանքը տևական ժամանակ է չի կատարում իր բուն գործունեությունը։ Այս պահին աշխատանքներ ընթանում են  միայն գետնահորում։ Տեղեկությունը Vesti.am-ին փոխանցեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Բաց հանքը, կարելի է ասել, չի աշխատում։ Աշխատողները դեռ հարկադիր պարապուրդի մեջ են և որոշակի գումարներ ստանում են, սակայն շուտով նրանց եծ մասը աշխատանքից կազատվեն։ Հանքը, անվտանգությունից ելնելով, չի աշխատում, կրակոցներ կան։ Բացի այդ, հանքի հարուստ պաշարները ադրբեջանցիների վերահսկողության տակ են»,- նշեց Հակոբ Ավետյան։

Նախկին համայնքապետի խոսքով հանքը 1000-ից ավելի աշխատող ուներ, ֆինասական մեծ բեռ է ավելանում բնակիչների համար։

«1000 ընտանիք կարողանում էր իր ֆիրասական խնդիրը լուծել։ Հիմա մարդիկ կա՛մ պետք է տարածքը լքեն, կա՛մ էլ այլ աշխատանքի փնտրտուքով զբավեն։ Մեր տարածաշրջանում մեծ եկամտի աղբյուրը փակվեց։ Հիմա շատերը մեկնել են արտագնա աշխատանքի։ Հանքը չաշխատելու այլընտրանքը երկիրց դուրս աշխատանք գտնելն է»,- նշեց Ավետյանը։

Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ Սոթքի հանքում ներգրավված է 1600-1800 աշխատակից, որոնց միջին ամսեկան աշխատավարձը 400-500 հազար դրամ է։ Վարդենիսի տարածաշրջանի, կարելի է ասել, միակ եկամտի աղբյուրն է, մյուս մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։

«Սոթքի գործունեության դադարեցումից տուժելու են ոչ միայն հանքի աշխատողները, այլ ,օրինակ՝ երկաթգծի աշխատողները, քանի որ Սոթքի հանքանյութի տեղափոխումը Արարատի կոմբինատ իրականացվում է երկաթուղու միջոցով։ Երկաթուղու պատվերի 50 տոկոսը հանքն է ապահովում։ Հիմա երկաթուղին էլ է հայնտվել պարապուրդի վիճակում։ Այստեղ ևս կարող են աշխատատեղերի կրճատումներ լինել: Բացի այդ կարելի է կրճատումներ կանխատեսել Արարատի ոսկու կորզման գործարանում ևս։ Այդ ազդեցությունը զգալու են հանքը սպասարկող բոլոր ձեռնակրությունները՝ սկսած ձեռնոց մատարարող ընկերությունից»,- նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան