Foto

Երևանի վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում

Երևանի վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի:

«Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է Տիգրան Ավինյանը։

Նա նաև հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների որակին և տեխհսկողությանը: