Տարածված կարծիք է, որ առավոտյան վարսակի փաթիլներից պատրաստված շիլան առողջության և էներգիայի բանալին է ամբողջ օրվա համար, և որ դժվար է նախաճաշի ավելի լավ այլընտրանք գտնել: Բրիտանացիները համամիտ են այս կարծիքի հետ: Պարզելու համար, թե արդյոք իսկապես այդքան օգտակար է ամեն օր վարսակի փաթիլներից պատրաստված շիլա ուտելը, ELLE-ն դիմել է սննդաբան, GrinDin հեղինակային մենյուի հեղինակ Ալիսա Շաբանովային:
Նախ, մենք շտապենք հերքել այն հայտնի առասպելը, որ ցանկացած տեսակի վարսակի փաթիլ առողջարար է: Սա հեռու է իրականությունից: «Ճիշտ» կարելի է համարել միայն ամբողջական փաթիլները՝ եփված ջրի կամ կաթի մեջ: Բոլոր շուտ լուծվող փաթիլները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, հավելումներ և համի ուժեղացուցիչներ, որոնք վնասակար են օրգանիզմի համար:
Երկրորդ, ոչ մի շիլայի օգնությամբ Դուք չեք նիհարի: Շատերը վստահ են, որ վարսակի շիլան ներառելով իրենց սննդակարգում՝ նիհարելու գործընթացն ինքնըստինքյան կսկսվի։ Գործնականում դա հնարավոր է, բայց փաթիլները պետք է լինեն ամբողջական, եփվեն ջրի մեջ, ոչ թե կաթի և առանց շաքարի ավելացման: Նաև սննդաբանները խորհուրդ են տալիս շիլա ուտել հիմնականում այն օրերին, երբ ունեք մարզումների պլան. բարդ ածխաջրերն ավելի արագ կյուրացվեն ֆիզիկական ակտիվության դեպքում: