Foto

Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

Այսօր կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձևակերպման վրա։

«Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։