Foto

Կարևորվել է Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ: