Foto

ԵԼ-ի եզրափակչում ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Արթուր Ազարյանը

Հունգարիայի մայրաքաղք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում այսօր անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Եվրոպայի լիգայի գավաթը կվիճարկեն իսպանական «Սևիլիան» և իտալական «Ռոման»։

Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։