Foto

Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբողվողը ՝ հենց կադաստրի մակարդակով էլ գցվում է

Վլադիմիր Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Եթե էմոցիան և լիրիկան դնենք մի կողմ, իսկ ռեալ պոլիտիկը դա է անում միշտ, ապա անգլերեն ասված political outputs, այսինքն Փաշինյանի քաղաքականության արդյունքը հետևյալն է


1. Արացախը Ադրբեջան և վերջ:

2. Արցախյան հիմնախնդիր առնվազն միջազգային արենայում այլևս չկա:

3. Արցախյան խնդիրներն այլևս Ադրբեջանի ներքին խնդիրներն են:

4. Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրն այլևս որևէ կողմի համար ակտուալ չէ, բացի Հայաստանից, որը փորձում է ապարդյուն հղումներ կատարել այդ համաձայնագրին իրեն համար փրկօղակներ գտնելու համար: 

5. Զանգեզուրյան միջանցքը ողջ թափով և արագությամբ առնվազն ԵԱՏՄ մակարդակով լեգիտիմացվեց, որն Ադրբեջանը ներկայացրեց որպես ԵԱՏՄ անդամ դառնալու գին Ռուսաստանին: 

6. Ալիևի սեփական տնտեսական ռեսուրսի պրեզենտացիան հնարավոր դարձավ Հայաստանի կողմից մասնակցության վետոի չկիրառման արդյունքում:

7. Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասը Ալիևը նրբորեն շրջանցեց, որովհետև դրանք մասնակի արդեն իր ձեռքում են և մարտավարական առումով գերակա դիրքում: 


P.S. Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբողվողը ՝ հենց կադաստրի մակարդակով էլ գցվում է: