• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան

Տարօրինակ է երբ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերն, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակապետական, կահաազգային և ապօրինի հայտարարություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երեկ կեսգիշերին Արցախի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Մենք՝ «Հայաստան խմբակցությունը, լիակատար սատարում ենք հայտնում Արցախի ժողովրդին և Արցախի խորհրդարանի Հայտարարությանը։ Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանին, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ․ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրել է՝ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին։ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ի համար անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթողթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում», - նշեց Մինասյանը։

Ինչպես ընդգծեց պատգամավորը, սա ՀՀ ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է, և հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ։

«Ուզում եմ դիմել աշխարհասփյուռ հայ ժողովրդին և միջազգային հանրությանը․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու, արցախահայության, որոնց 90 տոկոսից ավելին նաև ՀՀ քաղաքացիներն են, իրավունքները ոտնահարելու որևէ իրավունք չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին համատեղել ջանքերը՝ օր առաջ իշխանազրկելու հայրենադավ այս իշխանություններին», - եզրափակեց նա։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը


    Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը


    ՊՆ-ն հերքում է քպ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները, թե զինվորները շաբաթը մի անգամ են լողանում


    Ապրիլի 15-ից հին թղթադրամները դուրս կգան շրջանառությունից


    Եթե հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք


    Կասեցվել է «ԱՐՄԱՆ ԱԹՈՅԱՆ ԱՐՄԵՆԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը


    36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է


    Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


    Ստացվում է՝ ինչքան լավ ես աշխատում, այնքան քիչ ես վարձատրվելու, դա անտրամաբանական լուծում է


    Կովիդի դառը փորձ ենք ունեցել, որը 8000 կյանք է խլել. Անուշ Պողոսյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]