Foto

Շատ դժվար է միայնակ չորս երեխա մեծացնելը․ Քիմ Քարդաշյան


Քիմ Քարդաշյանը հյուրընկալվելով On Purpose with Jay Shetty-ին անկեղծացել է, թե որքան դժվար է միայնակ չորս երեխաներին մեծացնելը։ Քայնե Ուեստի նախկին կինը՝Քիմը նշել է, որ նման բանդայի դաստիարակությունը, նույնիսկ դայակների ու օգնականների առկայության դեպքում, շատ բարդ խնդիր է։

«Բոլորն ասում են, որ օրերն այնքան երկար են, իսկ տարիներն այնքան կարճ: Եվ սա ճիշտ է։ Դուք չեք պատկերացում, թե ինչ է կատարվում մեր տանը առավոտյան: Ես պետք է սանրեմ դստերս մազերը, մյուսին հագցնեմու այդ ընթացքում բոլորն ունեն իմ կարիքը միաժամանակ: Դա մի տեսակ խելագարություն է: Սա կատարյալ քաոս է, բացարձակապես վայրի մի բան»,- պատմել է Քիմը։

Քարդաշյանը նշել է, որ իր բոլոր երեխաները տարբեր են և իրար նման չեն։ Երբեմն հայտնի ժառանգները կռվում և վիճում են միմյանց հետ: Քարդաշյանն ասել է, որ երբեմն պետք է շատ խիստ լինի և ներգրավված նրանց վեճերին, փորձելով ճիշտ հասկանալ իրավիճակը, ինչը հետք է թողնում Քիմի տրամադրության վրա։

«Երբեմն ես լաց եմ լինում քնելուց առաջ։ Կան այնպիսի երեկոներ, երբ դու պարզապես նստում ես տանը կեղտոտ գիշերազգեստով և կեղտոտ գլխով, արցունքն աչքերիդ, և դրան պատրաստվել բացարձակապես անհնար է»,- եզրափակել է  Քարդաշյանը։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Քիմ Քարդաշյանը սիրավեպ է ունեցել ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդիի հետ։ Սակայն, որոշ ժամանակ անց աստղերի մերձավոր շրջապատից մեկնաբանելով այդ լուրը ասացին , որ նրանք պարզապես ունեն ընդհանուր ընկերներ և գործնական գործընկերներ, նրանց միջև ռոմանտիկ կապ չկա։

Vesti.am

Ким Кардашьян с детьми