Մայիսի 20-ին, Մեխիկոյում տեղի ունեցավ Dior-ի նոր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը՝ ոգեշնչված Ֆրիդա Կալոյի ժառանգությունից: Իհարկե, շարքի շնորհանդեսն առանց հայտնի հյուրերի չի անցել։ Նրանք լուսանկարվել են լրագրողների համար շքեղ ծաղկավոր մամուլի պատի ֆոնին: Միջոցառմանը ներկա էին հայտնի մարդիկ, ինչպիսիք են դերասանուհի Նաոմի Ուոթսը, սուպերմոդել Լետիցիա Կաստան, երգչուհի Ալիսիա Քիսը, Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ Ռայլի Քիոն, ով այս տարվա հունվարին կորցրեց մորը՝ Լիզա Մարիին, Էմմա Մայերսը՝ Թիմ Բարթոնի ինչպես նաև Ռեյչել Զեգլերին։















