Foto

Բարի գալուստ դժոխք. Էդուարդ Շարմազանով

«Այլեւս խոսելու,քննարկելու ու համոզելու բան չկա։ Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ,- 1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

2.Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։

Ի՞նչ ենք անում մենք…
մի մասը /ես էլ մեջը/ գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում,իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։
Սա ազգային խայտառակություն է։

Բարի գալուստ դժոխք»,- գրում է Էդուարդ Շարմազանովը։