Foto

«Պայմանավորվածությունների երաշխավորներ»-ը Նիկոլի սեփական կյանքի երաշխավորներն են. Ալ. Ղևոնդյան

Նիկոլոսը երբ ասում է պայմանավորվածությունների երաշխավորներ են պետք, դա մոտավոր հասկանու՞մ եք որն է...
Այո՛, դա սեփական կյանքի երաշխավորներն են, քանի որ առաջինը հենց նա է հասկանում, թե ինչու է նա պետք, ու մինչև երբ է նա պետք ...
ԵՄ-ն երբեէ, որևէ մեկին երաշխավոր չի կարող ու ունակ չէ կանգնել, մեկը լիներ իրենց երաշխավոր լիներ:
ԵՄ-ի նախկին երկրներից մեկը ժկ-ին սրան երաշխավոր կանգնել են, հետո թեման ջրվել է փաստորեն:
Կարծում եմ էս պահին անգամ երաշխավորների փնտրտուքը շարունակվում է կան ինչ որ անորոշ խոստումներ, սպասումներ:
Սա չեմ գրում, որ դուք հույսով ապրեք, թե էլի ինչ-որ ուրիշ կողմ ձեր խնդիրը լուծելու է, դուք էլ կենաց ասեք. ամենևին:
Ինչպես նախորդ գրառումներից մեկում եմ գրել, Արցախի մեր եղբայրները այս անտանելի վիճակում պետք է փորձեն առավելագույնս ձիգ լինեն ու սպասեն, բայց ինքնակազմակերպվելով:
Միգուցե կարիք կլինի շրջանաձև ինքնապաշտպանության:
Խաղաղապահները ատամները կրճտացնելով հրամանի են սպասում: Էդ հրամանից հետո խաղաղապահ կարգավիճակ այլևս չի լինի. ավելի չմանրանամ:
Հիշեք Ս.Բաբայանը=Ն.Փաշինյան, այսինքն Արցախը Ադրբեջան է և վերջ:
Ի դեպ Արցախում կան նաև այլ առավել միջանկյալ առաջնորդային կարգավիճակով անձին ևս:
Մինչ Թուրքիայում ընտրությունների երկրորդ փուլ պետք է ձգել, հետո հասկանալ:
Արցախի ներսում պետք է դիմադրություն ապահովել, իհարկե սորոսենք ու բիզնես որոշ էլիտաներ փորձելու են դեմն առել պրոցեսի, բայց պետք է այդ խնդիրն էլ պետք է լուծել:
Այսօր մենք 1988-ի փետրվարում ենք այլևս հայտնվելու. դրա համար էի նախկին գրառմանս մեջ գրել, սկսում ենք զրոյական կետից:
Արցախցիներ հույսներդ մի դրեք ՀՀ-ի վրա: էստեղ ձեր մասով չբարձաձայնված կոնսենսուս կա: Կույր է պետք լինել, որ դա չտեսնել: Ես սա ցավով եմ ասում, բայց ասում եմ, որ դուք իմանաք իրական վիճակը ու ճիշտ քայլեր անեք: Իմացեք մի բան էլ. Ադրբեջանի կազմում ձեզ ջնջելու են, էնպես որ պետք է սեփական հողը պահել ամեն գնով:
Ադրբեջանը ինչ-որ փուլում միջանցքը բացելու է, որ դուք դուրս գաք Արցախից:
Այ, երբ դուրս չգաք, էդ ժամանակ իրավիճակը արդեն նոր որակ կստանա ոչ հօգուտ Բաքվի:
Էդ ժկ ՀՀ-ից ձեզ ուղերձներով են դիմելու, թե բա մենք սա ձեզ կտանք, նա կանենք. հարգելիներս 5 տարի հրապարակային, դրանից էլ առաջ մի քանի տարի գործող պատուհասը անմիջական ու համապարփակ կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ:
ազմաթիվ անգամներ եմ օրինակները բերել ու հիմնավորումները անբեկանելի են: Էդ մասով բան չի փոխվել:
2018-ի կինոն ուներ երկու նպատակ. Արցախի հանձնում և ՌԴ-ի ՀՀ-ից դուրս մղում:
Առաջինը ամեն գնով արվեց, բայց ավարտին չի հասցվել: Պետք է ամեն բան անել, որ ավարտը որքան շուտ, այնքան արագ լինի: Ավելին՝ Ալիևը անձնական հաշվարկներ ունի, որ եթե Թուրքիայում Էրդողանը գնաց, ինքը մենակ է մնալու, իսկ ինչպես հիշում ենք, ՌԴ-ի Նախագահը 2020-ի նոյեմբերին ասեց, դե «Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է», իսկ սա փաստ չէր, այլ գնահատական: Հետևաբար «անառակ որդու վերադարձ» օպերացիայի միգուցե ականատես լինենք, իհարկե եթե ռուս-ուկրաինականում իրավիճակը հօգուտ ռուսների ընթանա:
Էս ա:
Մի բան էլ. երբ նայում եմ գրառումներ, թե բա օրենքիս այս կետով, այն ենթակետով սա իրավուքն ի չունի այն անել, այս ասել, հիշում եմ Բեռլինի վեհաժողովը ու Տեր Խրիմյանին: ԲԱն չի փոխվել: Օպերատիվ մակարդակով երկրի ապամոնտաժում է գնում, մենք «էլի սահմանադրական դատարան և քաղաքացիական օրենսգիրք ենք խաղում»:
Անվճար խորհուրդ Տաշիրենց. 2,5 օր էլ.հոսանքը անջատեք «կոմֆորտիստները» կվերադառնան նորմալ վիճակի ու ամեն բան իր տեղը կընկնի, իսկ իշխանություն 1 շաբաթ չի ձգի: