Foto

Ավինյանի մոտ տպավորություն է ձևավորվել, որ, միգուցե, որոշակի պատվիրատուների շրջանակ կա, ովքեր, ուղղորդված, փորձում են վարկաբեկել իրեն․ փաստաբան

Երևանի փոխքաղաքապետ Տիրգան Ավինյանը դիմել է դատարան՝  168ժամ ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանին պատասխանատվության կանչելու պահանջով։ Դիմել է ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։ Ըստ ներկայացվածի՝ այն սովորական հայց է, որ քաղաքական գործիչները ներկայացնում են լրատվամիջոցին կամ լրագրողին։ Բայց այս հայցը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, դատարանի որոշամամբ, որպես հայցի ապահովում արգելանք դրվեց լրագրողի անձնական հաշվին, այն էլ՝ հնարավոր բավարարվելիք առավելագույն 9մլն դրամի չափով։ Նույնքան գումարի կալանք էլ դրվել է 168ժամ ՍՊԸ հաշվի վրա։ 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրը սահմանում է, որ վիրավորանքի համար առավելագույն փոխահատուցումը 3 մլն դրամ է, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամ։ Իսկ 9  մլն դրամ արգելանքը դրվել է և՛ լրատվականի, և՛ լրագրողի հաշվին, քանի որ հայցվոր կողմը լրատվականին և լրագրողին դիտարկել է համապատասխանող։ Ընդ որում՝ գումարի պահանջը ներկայացվում է երկու պատասխանողներին՝ հավասարաչափ։

Տիրգան Ավինյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը Vesti.am-ի հետ զրույցում առանձնացրեց այն արտահատությունները, որոնք հանդիսացել են հայցադիմում ներկայացնելու պատճառ։  Մասնավորապես՝ Հարությունյանը նշում է, որ «Բանակից անհայտ հանգամանքներում ազատված Ավինյանին Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ։ Նշանակաումից օրեր անց Ավինյանն արդեն կոռուպցիոն սկանդալների կիզակետում էր» արտահայտությունը վիրավորանք է, քանի որ իր վստահորդին վերագրվում է նշանակումից հետո կոռուպցիոն սկանդալների կիզակետում լինելը։ Մյուս դրվագը վերաբերվում է Ավինյանի ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելուն, որը տեսանյութում ներկայացվում է «ակնհայտ քաղաքական կոռուպցիա»։ Հաջորդը՝ «... ինչպես կասեր Ավինյանի քաղաքական հոգեհայրը, կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում, բայց քանի որ նա վայելում է իշխանախմբի հովանավորությունը՝ պատասխանատվության չի ենթարկվում»: Ակնհայտ են նման ապօրինի  դրվագները»,-ասաց Հարությունյանը։ «Վստահորդիս մեկ այլ դրվագով էլ վերագրվում է՝ քաղաքական և տնտեսական կոռուպցիայի կարկառուն ներկայացուցիչ լինելը, սա էլ է վիրավորանք։ Մնացյալ բոլոր թվարկածներս, օրինակ՝ բանակից անհայտ հանգամանքներում ազատված լինելը և այլն, դիտարկել ենք, որպես զրպարտություն։ Եթե լրագրողի տեքստում օգտագործվեր «ըստ էության» կամ «հակասում է այս ինչ օրենքին» և նմանատիպ արտահայտություններ, մենք այստեղ խնդիր չէինք տեսնի և կընդունեիք այն, որպես քննադատություն»,-նշեց Ավինյանի ներկայացուցիչը։

«Դատալեքս» տեղակատվական համակարգից տեղեկանում ենք, որ հարցի ապահովման միջոցը բավարարվել է մասնակի, սակայն գումարի չափը կիրառվողի առավելագույնն է։ Փաստաբան Հարությունյանը պարզաբեց «մասնակի» բառի կիրառությունը․ «Դատարանը մերժել է 168ժամ ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մեր պահանջը՝ դիտարկելով լրատվամիջոցի բնականոն աշխատանքի խաթարումը: Մնացած մասով՝ ամբողջությամբ բավարարել է։ Դավիթ Սարգսյանի մասով ևս գույքի վրա է արգելանք դրված, սակայն, ըստ Քաղաքացիական օրենսգրքի, դրամական միջոցները  ևս գույք են համարվում, ուստի դրա համար էլ կարծում եմ, արգելանք է դրված նաև հաշվին»։

Փաստաբանի խոսքով՝ Տիգրան Ավինյանը  ազատ մամուլը լռեցնելուորևէ նպատակ չունի։ «Տիրգան Ավինյանի մոտ տպավորություն է ձևավորվել, որ, միգուցե, որոշակի պատվիրատուների շրջանակ կա, ովքեր, ուղղորդված, փորձում են վարկաբեկել իրեն։ Վստահորդիս որոշումը՝ լրատվամիջոցի դեմ դատական պաշտպանություն հայցելու, պայմանավորված է նրանով, որ լրատվամիջոցները լրագրողական էթիկայի շրջանակներից դուրս չգան։ Լրտվականը կարող է կոշտ քննադատության ենթարկել քաղաքական գործչին, բայց այդ խոսքի ազատությունը չպետք է նույնանա անձին քրեական օրենսգրքով դատապարտելի արարքների մեջ մեղադրելուն։ Մենք գտնում ենք, որ այտեղ կա ազատ խոսքի սահմանազանցում, որի համար էլ դատարան դիմելու որոշում է կայացվել»,- նշեց Երևանի փոխքաղաքապետի ներկայացուցիչը։

Լրագրող Դավիթ Սարգսյանը Vesti.am-ին ասաց, որ դեռ հայցադիմումը չի ստացել և, հետևաբար, մեկանբանություն տալ չի կարող է, սակայն հավելեց, որ, իր մասնագիտական աշխատաքը կատարելիս, օգտվել է բացառապես բաց աղբյուրներից, իսկ հայցի և լրագորղի անձնական միջոցների նպատմամբ արգելանք կիրառելը դիտարկում է, որպես իրեն լռեցնելու փորձ։

Vesti.am-ի հարցին, որ, եթե Տիգրան Ավինյանը նախապես հերքման պահանջ ներկայացներ, ինչպես ենթադրում է օրենքը, ինքը կհերքե՞ր տեսնյութում առկա որևէ տեղեկություն՝ Սարգսյանը նշեց, որ նախ պետք է պահանջին ծանոթանար։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան