Երբ Նիկոլը հայտարարում է «ցավոտ լուծումների» մասին, մենք, շունչներս պահած, սպասում ենք, որ ուր որ է կհայտարարի թե որոնք են դրանք: Նաև մտքներումս պլանավորում ենք, թե այդ դեպքում ինչպես պետք է արձագանքենք այդ «լուծումներին» կամ ինչպես խոչնդոտենք դրանց:
Նիկոլը լավ գիտի, թե մենք ինչպես ենք մտածում և մեզանից միշտ մի քայլ առաջ է: Երեկ Տեղ գյուղի տարածքը տվեց, դրանից առաջ՝ Լաչինի միջանցքը, դրանից էլ առաջ՝ Ջերմուկի, Վարդենիսի, Սյունիքի հատվածներն էր տվել, Աղավնոն ու Սուսը և այդպես շարունակ: Այսօր կառավարության նիստում բառացիորեն թվարկեց իր բոլոր արածները, ուղղակի այդ ամեն ինչի տակ դրեց ոչ թե իր՝ Նիկոլ Փաշինյանի, այլ Իլհամ Ալիևի ստորագրությունը:
Այն, ինչ հիմա կատարվում է Սոթքում, այո՛, այս ամենի տրամաբանական և պլանային շարունակությունն է: Բայց հիմա դա ներկայացվում է որպես Ալիևի ուխտադրժություն: Իրականում սա հենց այն «ցավոտ լուծումն» է, որի մասին ազդարարում է Նիկոլը: Ուղղակի չի ասում հերթականությունն ու ժամանակագրությունը:
Այո՛, ինքը գիտի, թե մենք ինչպես ենք մտածում և շրջանցում է մեզ ու մեր հնարավոր գործողությունները, այսինքն չեզոքացնում է իրեն խաղից հանելու մեր հնարավորությունը, մոտիվացիան և ջանքերը։