Foto

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս որոշված ​​չէ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», – Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Միացյալ Նահանգների հետ հնարավոր նոր անհամաձայնություններից խուսափելու համար մտադիր են հետաձգել Ալբանիայում կայանալիք գագաթնաժողովը, որը նախատեսված էր 2027 թվականին։