Foto

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին

Գործադիրը որոշում է ընդունել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին:

Հիմնավորման համաձայն՝ բխում է թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունից:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդա-տեղեկատվական արշավի ծրագիր, և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը:

Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը: