Foto

Այս ամենը իշխանության վարած արտաքին քաղաքականության շիլափլավի արդյուքն է․ Ադոնց

Վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը կրակում են Սոթի հանքի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 4 վիրավոր, Ադրբեջանն էլ հայտնում է 1 զոհի մասին։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն այն սադրանք անվանեց և ասաց, որ Ադրբեջանն այդ կերպ ամեն ինչ անում է բանակցություններում ձեռք բերվածը  չեզոքացնելու համար։ Նշեց, որ մինչ այժմ բանակցություններում ինչ փաստաթուղթ որ ձեռք է բերվել, Ադրբեջանն այն խախտել է։ Միաժամանակ հայտարարեց․ «Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»։ Եթե թշնամին իր պայմանավորվածություններից գեթ մեկը չի կատարել, ապա ո՞րն է նրա հետ բանակցությունները շարունակելու իմաստը և այս փուլում նորից գնալ Բրյուսել։ Ամեն դեպքում, բանակցային գործընթացն ի  օգուտ հայկական շահի չի ընթանում: Այս իրավիճակում, ի օգուտ հայկական շահի սպասարկման, հայկական կողմն ի՞նչ կարող է անել։ «Արարատյան Ալյանս» ինստիտուտի համակարգող, ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը Vesti.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական շահը սպասարկելու համար նախ անհրաժեշտ է, որ պետությունը սահմանի՝ թե ո՞րն է «հայկական շահը»։

«Հայկական շահի ձևակերպումն առաջին քայլն է։ Դրա հետ մեկտեղ պետք է սհամանել նաև մեր կարմիր գծերը։ Արդյո՞ք մեր գործընկերների հետ քննարկել ենք մեր կարմիր գծերը, բացի 29 800 քառ․ կմ-ն։ Մեր ձայնը լսելի չէ, մինչ այժմ միայն Լաչինի միջանցքի փակումն է հասցեական քննադատվել, այն  էլ երկրորդ անցակետը տեղադրելուց հետո»,- նշեց դիվանագետը։

Չգնալ բանակցությունների նշանակում է հարաբերությունները սրել միջնորդ կողմերի հետ, իսկ գնալ բանակցությունների՝ առանց «հայկական շահ» ձևակերպման, ինչի՞ մասին է խոսում։ Ադոնցը շարունակում է՝ «սպասարկել երրորդ կողմի շահը՝ մոռանալով սեփականի մասին»։

Բանակցություններում միջնորդ կողմերի շրջանակը գնալով ընդլայնվում է՝ արդեն հայտարարվում է հնգակողմ բանակցությունների մասին։ Գուցե սա նշանակում է, որ միջնորդները բավարար հեղինակություն չունե՞ն։ Ադոնցը հարցին մոտենում է մասնագիտական տեսանկյունից․ «Միջնորդներն, այնուամենայնիվ, ունեն «օգնության կարիք», որն առաջին հերթին բուն կողմերից են ակնկալում։  Հայաստանը միջնորդներին կարող է «օգնել», կազմակերպված և ամուր լինելով։ Այլ պարագայում՝ միջնորդների և մյուս բանակցողի կողմից դիտարկվում ես որպես ճնշման «առարկա»։

Դիվանագետի խոսքով՝ մենք ժամանակ ենք կորցնում ամեն օր։ «Ես վստահ եմ, որ եթե 2,5 տարվա ընթաքում մենք հստակ ձևակերպեինք անվտանգային մակարդակում մեր գործողությունների պլանը և միջազգային մակարդակում էլ դա հստակ ներկայացնեինք, ինչպես նաև խոսեինք հասարակության հետ, տեղյակ պահեինք մեր անելիքներին, ապա այդ աշխատաոճը մեզ կօգներ չհասնել այս օրին։ Ռուսաստանը և ԱՄՆ-ը միջնորի դերում են՝ ելնելով իրենց շահերից: Բայց գործընթացում ի նպաստ մեզ ինչ-որ բան անելու համար պետք է նրանց «օգնել», ինչը՝ թույլի դիրքերից, պարզապես հնարավոր չէ։ Թույլի դիրքերից հանդես գալիս՝ լավագույն դեպքում, կարող ես ներկայանալ որպես շահարկող»,- նշեց Ադոնցը։

Մեր երկրի ծրագրի համապարփակ անվանումը տվեց Նիկոլ Փաշինանը՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, և այդ փաթեթն անվանեց «ցավոտ լուծումներ»։ Թե ի՞նչ կա այդ փաթեթում, կարող ենք միայն ենթադրել։ Այս անհայտների պարագայում բանակցությունների թիկունք ապահովելու մեխանիզնը դժվարում է նշել նույնիսկ փորձառու դիվանագետը։ «Մենք մինչ այսօր, ցավոք, այդպես էլ չկարողացանք վստահություն ձեռք բերել մեր գործընկերների հետ հարաբերություններում։ Հետին թվով խոսելը հեշտ է, բայց մեր դադարի հնարավորությունը սխալ օգտագործեցինք, գործընկերների հետ փոխվստահության հարաբերություններ չձևավորեցինք, արտաքին քաղաքանություն բերեցինք այն ձևը, ինչը կիրառվում է ներքին քաղաքական հարթություններում, իսկ միջազգային հարաբերություններում նման մանիպուլացիաներն ընդունելի չեն։ Նախ գնում ենք ՌԴ-ի հետ հանդիպման, բերում ենք ռուսական մեխանիզմ, հետո հայտարարում, որ միմջազգային այլ մեխանիզմ է պետք, ԵՄ դիտորդներն էլ թող գան։ Այս ամենն իշխանության վարած արտաքին քաղաքականության շիլափլավի արդյուքն  է»,- նշեց Ավետ Ադոնցը։

Գուցե այդ «շիլափլաը» արտաքին քաղականաության վատ իմացության, հմուտ բանակցող չունենալու կամ նրանից ազատվելու, բանակցությունները սեփական կետից սկսելու արդյունք է,  իսկ հիմա, երբ պարզապես չգիտեն ինչ անել, փորձում են ամեն ինչ։ Ցանկացած անորոշ իրավիճակում կամ ոչինչ չեն անում, կամ փորձում են հնարավոր ամեն ինչ։ Առաջինը կդիտվի, որպես անգործություն և իշխանության կորուստ, որից այս ինշանությունն ամենաշատ է խուսափում։ Մնում է երկրորդ տարբերակը, որի հետևանքներն էլ էն անորոշ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան