Ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականները կկարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sport24.ru-ն։ Առաջնությունը կանցկացվի սեպտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ռուսաստանցիները հանդես կգա չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) այս ամիս որոշում էր ընդունել Ռուսաստանցի եւ Բելառուսի մըմբիշներին մասնակցել միջազգային մրցումներին։ Նրանք կկարողանան հանդես գալ նաեւ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վերանայել է մոտեցումը ռուսաստանցիների արգելքի (ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով) վերաբերյալ։ Նրանք կկարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի անհատական պայքարին։ Ռուսաստանի թիմերին խաղային թիմային մրցաձեւերում արգելվում է մասնակցել մրցումների։









