Foto

Հռոմի պապի դիրքորոշումը միգրացիոն հարցերում մտահոգիչ է ԱՄՆ-ի համար. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ միգրացիոն խնդիրների, հատկապես Ամերիկայի տարածքում տիրող իրավիճակի վերաբերյալ Հռոմի Լևոն XIV պապի դիրքորոշումը մտահոգության տեղիք է տալիս։

«Կարծում եմ՝ Վատիկանի որոշ հայտարարություններ միգրացիոն հարցերի վերաբերյալ մտահոգիչ են։ Ի վերջո, ես համամիտ չեմ դրանց հետ»,- Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վենսը։

Վենսը, ով ինքը հավատացյալ կաթոլիկ է, հավելել է, որ եկեղեցական առաջնորդների հետ շփումներում փորձում է հիմնավորել միգրացիոն հարցերում Ամերիկայի վարած քաղաքականությունը։ «Ես նրանց բացատրում եմ, որ մենք այս հարցում թշնամաբար չենք տրամադրված։ Նրանց երկխոսության կոչ եմ անում, բայց նաև հիշեցնում եմ, որ զանգվածային ներգաղթն իր բացասական հետևանքներն ունի»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի վաղ Հռոմի Լևոն XIV պապը բազմիցս քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հակամիգրացիոն արշավը։ Սրբազան քահանայապետը նաև կոչ էր արել Վաշինգտոնին վերանայել միգրանտների նկատմամբ իր մոտեցումը և մատնանշել այդ քաղաքականության կիրառման ընթացքում դրսևորվող չափից ավելի դաժանությունը։