ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է Արցախում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ադրբեջանի կողմից միակողմանիորեն հսկիչ անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում հակասում է լարվածության թուլացման եւ երկխոսության միջոցով խնդիրների լուծման ԵՄ-ի կոչերին»,- գրել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է օժանդակել խաղաղությանը եւ կայունությանը Հարավային Կովկասում։









