Foto

Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի գործարկումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թվային վերափոխման կարևոր քայլերից մեկն է և միտված է հանրության, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների համար առավել բաց, մատչելի և ժամանակակից հաղորդակցային միջավայրի ձևավորմանը։

Դատախազության կայքը մշակվել է՝ հաշվի առնելով տեղեկատվության մատչելիության, օգտագործման հարմարավետության և տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։Կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին հեշտությամբ ծանոթանալ Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանը, կառուցվածքին, իրավասություններին, պաշտոնական հաղորդագրություններին, տեսանյութերին, լուսանկարներին, իրավական ակտերին, մրցույթների վերաբերյալ հայտարարություններին և հանրության համար նախատեսված այլ կարևոր տեղեկություններին։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայքի մատչելիությանը։

Այն համապատասխանում է Web Content Accessibility Guidelines (WCAG) միջազգային չափանիշներին։