Foto

Առաջ չէինք կրակում, իրենք գալիս էին, հիմա կրակում ենք. Անդրանիկ Քոչարյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին



Եթե ադրբեջանական կողմը կրակ է բացում, հայկական կողմն էլ է պատասխան կրակ բացում, որն առաջ չկար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին։

«Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք՝ էն, ինչ որ մերն ա՝ մերն ա։ Եթե կրակեն՝ մենք կրակելու ենք, առաջ իրանք կրակում էին, մենք չէինք կրակում, պատերազմից հետո։ Իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Էսօր եթե իրենք կրակում են, տեսնում եք՝ կրակում ենք։ Եթե մենք առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չի։ Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ, և եթե անում ենք ռեֆորմներ, դա օր առաջ դառնա իրականություն։ Դա նշանակում է՝ կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն», -ասաց Քոչարյանը։