Foto

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդն ավելացել է 18,1 միլիարդ դրամով (մոտ 43,9 միլիոն եվրո — խմբ․)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Ֆոնդն ավելացել է Եվրոպական միությունից ստացված լրացուցիչ դրամաշնորհային միջոցների հաշվին։

Նշվում է, որ դրանք ուղղվելու են Հայաստանում կրթության աջակցմանը, պետության և դրա կայունության ամրապնդմանը, ինչպես նաև բյուջետային աջակցությանը։