Foto

Ոստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել են

Հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 4-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վնասվածքները ստացել է Արմավիրի Երևանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և իրավապահների հետագա միջոցառումներով ամբողջացավ հանցագործության պատկերը։

Գիշերվա ժամը 3-ին վեճ էր ծագել 42-ամյա տղամարդու և նույն՝ Երևանյան փողոցի բնակիչ 25 ու 26 տարեկան եղբայրների միջև։ Սկսվել էր ծեծկռտուք, որի ընթացքում էլ ավագ եղբայրը, իր մոտ եղած դանակով, մի քանի հարված էր հասցրել տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Հուլիսի 22-ին քրեական ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել եղբայրներին։ Հաջորդ օրը դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, և եղբայրները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է