Ապրիլի 24-ին Մոսկվայի հայկական թատրոնում տեղի կունենա 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության հովանու ներքո:
Երեկոյի ծրագրում թատրոնի «Դատարանն է գալիս» ներկայացման մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունն է: Այն նկարահանվել է «BERG SOUND» (պրոդյուսեր՝ Մ. Պողոսով) կինոընկերությունում:
Միջոցառմանաը մասնակցելու են Ռուսաստանի վաստակավոր և ժողովրդական արտիստներ: