Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն Հայ եկեղեցուն բարեկամության կոչ է անում, բայց պայմաններով:
«Ադրբեջանի հետ չի կարելի վերջնագրի լեզվով խոսել։ Կարծում եմ, որ հայ կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնական անձի համար։ Կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Կրոնական գործիչների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»,-ասել է Փաշազադեն՝ ակնհայտորեն հիշելով Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվելու անհաջող փորձը եւ որոշելով կրկնել այն։ Փաշազադեի խաղաղասիրությունն առավել քան զարմանալի է․ ընդամենը մի քանի օր առաջ նա քննադատում էր Իրանին՝ Հայաստանի հետ բարեկամության համար։
Ավելի վաղ նա հայտարարել է, որ «Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ», քանի որ բարեկամություն է անում Հայաստանի հետ։
«Խաղաղության» եւ «բարեկամության» ավանդույթներով Փաշազադեն մեկնել է օկուպացված Շուշի եւ զրպարտության հեղեղ թափել։









