Ինչպես միշտ, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
ԱԺ ելույթն առանց սկանդալների չի
ընթանում։ Ի թիվս այլ տարօրինակ և իր իշխանության
երկարաձգմանը միտված թեզերի, այսօր էլ, պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցւթյան պատգամավոր
Ագնեսա Խամոյանի հարցին, թե ի՞նչ
է ինքը բանակցել և ինչո՞ւ դրա մասին
չի խոսում, այլ՝ նախկինների բանակցություններից է մեջբերումներ անում, Նիկոլ Փաշինյանն
ասաց․ «Ես չեմ հասցրել բանակցել, բան չեմ բանակցել»։
Այս արտահայտությունն անում է մի մարդ, ով մինչև 44 օրյա պատերազմը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Օրինակ՝ 2018թ հոկտեմբերի 1-ին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հայտնվել» էին միևնույն վերելակում։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ հայտնի վերալակային պատմությունը, որ խոսակցական և քաղաքական մակարդակում մնաց որպես «վերալակային դիվանագիտություն»։ Դրանից հետո էր, որ Ալիևը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել հողերը հանձնելու համար։ Հետո էլ հակառակ հայտարարություն արեց Փաշինյանը՝ պնդելով, որ Ալիևն է ժամանակ խնդրել։ Այդ «չբանակցությունից» հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալիևը կիրթ է, կառուցողական և հանդիպումը գնահատեց դրական։ Այստեղ էականն այն էր, որ միակ մարդն, ով ներկա էր եղել Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը Գրիշա Հայրապետովն էր, ով անսպասելի մահացավ։ Մինչ այդ, նա աշխատանքից ազատվել էր, որովհետև «վերելակային բանակցությունների» մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, և մեծ աղմուկ բարձրացավ։ Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։
Հետագայում՝ 2019թ մարտի 29-ին, Վիեննայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև արդեն առաջին պաշտոնական հանդիպումը, իսկ 2019թ ապրիլի 8-ին Փաշինյանը հայտարարեց․ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից։ Սա շատ կարևոր նրբություն է»։ Այո, իսկապես կարևոր է։ Ցանկացած բան սկսվում է ինչ-որ գործողությամբ։ Նկատենք, որ Փաշինյանն ասում է. « սկսել եմ» և ոչ թե՝ «սկսելու եմ»։ Ըստ երևույթի՝ 2019թ-ի գարանանն արդեն պետք է որոշակի դարձած լիներ բանակցային գիծը, որ երկրի ղեկավարը պետք է առաջ տաներ հետագա բանակցություններում և որի մեկնարկն արդեն տրված էր, և՝ դատելով Փաշինյանի հայտարարությունից, էականորեն տարբերվում էր Սերժ Սարգսյանի բանակցային գծից։ Իր սեփական կետից մեկնարակած բանակցություններն ավարտվեցին 2020թ պատերազմով, ոթրից առաջ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եթե դրանից կարելի էր ենթադրել, որ բանակցությունները հասել են մի կետի, որտեղ Արցախն արդեն Հայաստանի մաս է, ապա ինչո՞ւ է հիմա Նիկոլ Փաշինյանը կտրականապես բացառում դա, կամ հառակը պնդում։
Մինչև պատերազմն, առնվազն
3 հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև, որին մասին միակ հայտնի
իրողությունն այն է, որ Փաշինյանը, փաստորեն, «չի հասցրել» բանակցել Ալիևի հետ: Այդ դեպքում ի՞նչն է սկսել իր սեփական կետից, ի՞նչ էին անում
երկու երկրների ղեկավարները հանդիպումների ժամանակ, եթե չէին բանակցում։ Արդյո՞ք, «չբանակցելով», միտումնավոր պատերազմ չհրահրեց, որ միտումնավոր էլ տանի պարտության:
Երբ պետության ղեկավարը հայտարում է, որ բանակցություններում ինքը չի բանակցել, առնվազն անլրջացնում է այդ պաշտոնը, միջազգային մակարդակում հեղինակազրկում է մեր պետությունը։ Իրականում, Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից, հանձնում է այն Ադրբեջանի ողորմածությանը, դրանով հարցականի տակ է դնում նույնիսկ Հայաստանի Հարապետության բուն գոյությունը, որովհետև այն ստեղծվել և կայացել է հենց Արցախի անկախության գաղափարով:









