Քանի որ Ուկրաինայի զինված ուժերի համար մարտադաշտի իրավիճակը վատթարանում է, ուկրաինական կողմը որդեգրել է ռուսական քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները թիրախավորելու մարտավարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ։
Այսպիսով, Կիևը փորձում է խաթարել էներգամատակարարումը և ազդել զբոսաշրջային սեզոնի վրա, «ինչը, անկեղծ ասած, մեզ ուղղակիորեն ասվում է տարբեր խողովակներով», – ասել է Պուտինը։
«Առաջին հերթին, այս սպառնալիքները մեղմելու խնդիրը դրված է Պաշտպանության նախարարության և այլ անվտանգության մարմինների վրա», – ընդգծել է նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկի ենթակառուցվածքների վրա հարձակումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Նա հանձնարարել է փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակին և Մարատ Խուսնուլինին զեկուցել այս աշխատանքի ընթացքի մասին։









