Foto

ԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերները

ԲՐԻԿՍ-ի «Արհեստական բանականություն և մրցակցային քաղաքականություն» միջազգային սեմինարի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության ազդեցությանը մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորմանը։

«Արհեստական բանականության դարաշրջանում իրավակիրառման մարտահրավերները» թեմայով նիստը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը։

Քննարկման առանցքում են եղել ալգորիթմային համակարգման, արհեստական բանականության ենթակառուցվածքների կենտրոնացման, ալգորիթմային գնագոյացման, բովանդակության դասակարգման (ռանկավորման), ինչպես նաև գեներատիվ արհեստական բանականության՝ թվային շուկաների վրա ունեցած ազդեցության հետ կապված ռիսկերը։

«Արհեստական բանականությունը մրցակցային մարմինների առջև նոր խնդիրներ է դրել։ Անհրաժեշտ է ոչ միայն ժամանակին բացահայտել մրցակցության համար առաջացող ռիսկերը, այլև կիրառել թվային գործիքներ՝ իրավակիրառումն ավելի արդյունավետ դարձնելու համար», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը։