Եվրոպայի նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Հավատում էի հաղթանակին: Սա մեծահասակների առաջնության առաջին մեդալս էր ու կպայքարեմ ավելի մեծ նվաճումների համար: Տպավորություններս հիանալի են: Կարելի է ասել՝ սրան էի սպասում, Փառք Աստծո, որ կատարվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երկրպագում էին ու հավատում էին իմ հաղթանակին: Չէի սպասում, որ այսպիսի առավելությամբ կհաղթեմ: Շատ ուրախ եմ»,-ասել է Գոռը։
Գոռ Սահակյանը երկամարտում 15 կգ-ով է գերազանցել երկրորդ տեղը գրաված իսպանացի Խուան Մենդոսային:









