Foto

Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողովը

Ապրիլի 16-17ը Հալեպում գումարվեց ՀՅԴ ՀայդատիՄիջինԱրեւելքիհանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։

Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը,Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։ ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Երկօրյա խորհրդաժողովը

Ա) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում եւ նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաեւ Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Բ) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական եւ Միջին Արեւելքի գրասենյակների, ինչպես նաեւ առանձին երկրներումանցած մեկ տարվաընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացվածաշխատանքներիվերաբերյալ։
Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներինառնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արեւելքում» խորագրով զեկույցից հետոծավալեց քննարկում։
Դ) Քննարկեց «Միջին Արեւելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին եւ ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելովհետեւյալ հարցերիշուրջ

– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն եւայլն.
– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն եւայլն։
Ե) Քննարկեց եւ բանաձեւեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր,գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։

Սպառելով օրակարգի հարցերը՝խորհրդաժողովը փակվեցհյուրընկալ շրջանի եւ Հայ Դատի Միջին Արեւելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուներիխոսքերով։

Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ
17 Ապրիլ 2023