Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, երեկ՝ հունիսի 23-ին, հեռացել էր առանձին սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու։
Այսօր՝ հունիսի 24-ին հրապարակվեց դատարանի որոշումը. Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։
Դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, և ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ։









