Foto

ԱՄՆ-ում արտահոսքի մեջ կասկածվողին մեղադրել են փաստաթղթերի չարտոնված առգրավման մեջ. CNN

ԱՄՆ-ում դատարանը ուրբաթ օրը մեղադրանքներ է ներկայացրել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվող ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի զինծառայող Ջեք Թեյշեյրային, հաղորդում է CNN-ը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝  նրան մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի եւ պաշտպանական նյութերի չարտոնված առգրավման, ինչպես նաեւ ազգային պաշտպանության մասին տեղեկատվության չարտոնված պահպանման եւ փոխանցման համար: