Foto

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային հարցերը

ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարները Սամարղանդում մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների հանդիպումը, որի մասին մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳՆ-ն։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. պայմանավորվածությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել հետագա շփումները դիվանագիտական գծով։