ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մայիսի 13-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ դիտողություն է արել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, որը պատասխանատու է պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի ոլորտի համար: Պետության ղեկավարի ուշադրությունը գրավել է կառավարության փոխղեկավարի՝ անփութորեն կապված և մի կողմ թեքված փողկապը:
«Փողկապդ ձգի՛ր»,-հանդիպման սկզբում Ռոգոզինի կողքից անցնելիս՝ ասել է Վլադիմիր Պուտինը:
Վերջինս անհարմար ու ոչ այնքան արդյունավետ փորձ է արել կարգի բերելու փողկապը շտկելու համար և ի նշան շնորհակալության գլխով նշան է արել ՌԴ նախագահին՝ ընդունելով դիտողությանը:
«Facebook» սոցիալական ցանցի իր էջում փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բացատրել է, թե ինչն է եղել անփութորեն կապված փողկապի պատճառը.
«ՆԱՏՕ-ում աշխատելուց հետո ինձ մոտ սովորություն է դարձել փողկապը ծուռ կապել: Հարկ է եղել այն պահպանել «փողկապ խժռողներից»,-Ռոգոզինի հումորային մեկնաբանությունը մեջբերում է Vesti.ru-ն:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=BZ75zbfij5E