Foto

Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։