Foto

Բլինքենը բացառել է խաղաղության կնքումը, որը «թույլ կտա Ռուսաստանին հանգստանալ եւ վերազինել զորքերը»

Ինչպես արդեն ասել ենք մենք եւ ՆԱՏՕ-ի գծով բոլոր դաշնակիցներն ու շատ այլ երկրներ, անհրաժեշտ է արդար եւ կայուն խաղաղություն: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ խաղաղության հաստատման հնարավորության հարցը։

«Եվ ի՞նչ է դա նշանակում։ Արդար խաղաղությունն այն խաղաղությունն է, որի ժամանակ պահպանվում են Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության հիմնական սկզբունքները, ներառյալ տարածքային ամբողջականությունը: Չի կարող լինել խաղաղություն, որը հնարավորություն կտա Ռուսաստանին ուժով գրավել Ուկրաինայի տարածքի զգալի մասը։ Դա պետք է լինի ամուր խաղաղություն, որը Ռուսաստանին թույլ չի տա հանգստանալ, վերազինել իր զորքերը, ապա նորից հարձակվել, երբ իրեն հարմար լինի»,-ասել է Բլինքենը։